‘
Ռուսաստանի գերագույն դատարանը ռեաբիլիտացիայի ենթակա չի ճանաչել ՆԳԺԿ նախկին ղեկավար Հենրիխ Յագոդային, հաղորդել է Интерфакс-ը:
Ռեաբիլիտացման մերժման վերաբերյալ բողոքի քննությունը տեղի է ունեցել փակ նիստում, զինվորական դատախազի մասնակցությամբ: Նշվում է, որ իր որոշումն ընդունելիս դատարանը հաշվի է առել գլխավոր դատախազի տեղակալի կարծիքը և և 1991 թ. ռեաբիլիտացման մասին դաշնային օրենքը:
1938 թ. Յագոդան դատապարտվել է աջ տրոցկիստական դաշինքի դատավարության շրջանակներում: ՆԳԺԿ նախկին ղեկավարը, պետական և կուսակցական նախկին գործիչների մի խմբի հետ միասին, մեղադրվել է հայրենիքի դավաճանության, ահաբեկչության, վնասարարության և այլ հանցագործություններում: Այդ գործով 21 մեղադրյալներից գրեթե բոլորը դատապարտվեցին պատժի առավելագույն չափի: Յագոդան գնդակահարվեց ՆԳԺԿ Լուբյանսկյան բանտում 1938 թ. մարտի 15-ին:
Այդ գործով բոլոր մեղադրյալները, բացի Յագոդայից, 1988 թ. ռեաբիլիտացվել են:
Հենրիխ Յագոդան պետանվտանգության սովետական մարմինների ղեկավարներից մեկն էր՝ ՆԳԺԿ ղեկավար, ՍՍՀՄ ներքին գործերի ժողկոմ: Նա հայտնի է որպես Ճամբարների և կալանավայրերի գլխավոր վարչության (ԳՈՒԼագ) հիմնադիրներից մեկը: Նրա օրոք ընդարձակվել է սովետական ուղղիչ-աշխատանքային ճամբարների ցանցը, ինչպես նաև սկսվել է Բելոմոր-Բալթյան ջրանքցքի շինարարությունը կալանավորների ուժերով:
2014 թ. հունիսին Ռուսաստանի գերագույն դատարանը հրաժարվեց քննարկել Լավրենտի Բերիայի բարձրաստիճան զինակիցներին ռեաբիլիտացնելու հնարավորությունը: Փոխանցում է lenta.ru-ն:
‘