‘Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները’

1027

Կիրակի օրը տեղի ունեցած Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում առաջատարներն են Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը և «Պյոտր Պորոշենկոյի բլոկը»: Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալներով ժամը 09:00 դրությամբ պատկերն այսպիսին է.

1. Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» — 21,71 %;

2. «Պյոտր Պորոշենկոյի բլոկը» — 21,62 %;

3. Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյի «Սամոպոմոշչ»- 10.49 %

4. Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր բլոկ» — 9,57 %;

5 «Օլեգ Լյաշկոյի ծայրահեղական կուսակցություն» — 7,69 %

6. Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա»՝- 5,90 %.

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը արդեն հայտարարել է, որ իր «Ժողովրդական ճակատը» խորհրդարանական կոալիցիա ձևավորելու շուրջ բանակցություններ է սկսում Պյոտր Պորոշենկոյի բլոկի հետ։

Իր հերթին Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ արտահերթ ընտրություններում ընտրողները հաստատել են գործող իշխանությունների վստահության մանդատը: Նախկին վարչապետը ընդգծել է, որ «Բատկիվշչինան» նախատեսում է համագործակցել Պյոտր Պորոշենկոյի բլոկի հետ:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդը» և «Չելսին» բաժանեցին միավորները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Էս մեկը կարող է լինել ուժեղ ընդդիմադիր շարժման կառուցման վերջին հնարավորությունը»’