‘Գերագույն ռադայի հանձնաժողովը կողմ է Նադեժդա Սավչենկոյի ձերբակալմանը’

1889

‘

Գերագույն ռադայի ռեգլամենտի հանձնաժողովը պաշտպանել է գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի դիմումը՝ անկախ պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, ձերբակալելու և կալանավորելու վերաբերյալ: Այդ որոշումն ընդունվել է միաձայն:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է գլխավոր դատախազը, հետաքննությունն «անհերքելի ապացույցներ ունի», որ Սավչենկոն ահաբեկչական գործողություն է նախապատրաստել խորհրդարանի շենքում:

Սավչենկոյի դեմ մեղադրանքները հայտնվել են «Սպայական կորպուս» Գերիների ազատագրման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ռուբանի գործի կապակցությամբ, որին ձերբակալել էին, երբ նա փորձել էր ինքնահռչակ ԴԺՀ-ից  զենքի մեծ խմբաքանակով մուտք գործել  Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածք:

Սավչենկոն ինքը խոստովանել է, որ Դոնբասից զենք է բերել և Կիևում կառավարական թաղամասի ոչնչացման սխեմաներ է գծել, սակայն հայտարարել է, որ այդ ամենը եղել է «սյուրռեալիզմ և քաղաքական սադրանք», ինչի նպատակն է եղել «իշխանություններին ցույց տալ, որ իրենք էլ են մահկանացու»:

Փոխանցում է ria.ru-ն:

 

‘

Նախորդ հոդվածը‘Քադաֆիի որդին՝ ընդդեմ Սարկոզիի. «Ես Սարկոզիի դեմ ապացույցներ ունեմ»’
Հաջորդ հոդվածը‘Օվկիանոսում պլաստիկական աղբը տասը տարում կեռապատկվի’