‘
Ուկրաինայում օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս հեռակա դատել այն անձանց, որոնք կասկածվում են ազգային անվտանգության հիմքերի դեմ հանցագործությունների և կոռուպցիայի մեջ: Հոկտեմբերի 7-ի նիստում Գերագույն ռադան օրենքն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
Օրինագիծն իրենից ներկայացնում է լրացումներ Քրեական և Քրեակատարողական օրենսգրքերում: Այն տարածվում է նաև այն հանցագործությունների վրա, որոնցում մեղադրվում է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որն Ուկրաինայից հեռացել է 2014 թ. իրադարձությունների ընթացքում: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է ՔՕ 109 հոդվածին («Գործողություններ, որոնք ուղղված են սահմանադրական կարգի բռնի տապալմանը կամ պետական իշխանությունը զավթելուն»), ինչպես նաև՝ 115 հոդվածին («Կանխամտածված սպանություն»): Այս հոդվածներով Յանուկովիչի դեմ քրեական գործ է հարուցվել: Փոխանցում է lenta.ru-ն:
‘