Գերասիմով․ Ուկրաինան հիբրիդային պատերազմի համար օգտագործելը ՌԴ-ի գլխավոր սպառնալիքներից է

54

ՆԱՏՕ-ի ընդարձակվելու ցանկությունը, ինչպես նաև՝ Ուկրաինան հիբրիդային պատերազմ վարելու համար օգտագործելը, Ռուսաստանի Դաշնության ռազմական անվտանգության սպառնալիքներն են, հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

Գլխավոր շտաբի պետը նշել է, որ այդ սպառնալիքները չեզոքացնելու համար երկրի բարձրագույն ղեկավարությունը խնդիր է դրել խմբագրել ՌԴ ԶՈՒ կառուցման և զարգացման պլանը։

«Դրա պարամետրերն արժանացել են գերագույն գլխավոր հրամանատարի հավանությանը պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում»,- ընդգծել է Գերասիմովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲեյլը գոլֆի պրոֆեսիոնալ կարիերա է սկսում
Հաջորդ հոդվածըԱնկարան մինչև նախագահական ընտրությունները չի փոխի դիրքորոշումը Շվեդիայի անդամակցության շուրջ