‘
Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Բունդեսթագի նախագահ, պրոֆեսոր Նորբերթ Լամմերտն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Նրան ուղեկցել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ այլոք:
Երեւանում ԳԴՀ դեսպանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Բունդեսթագի նախագահը Հայաստան է այցելել իր գործընկեր, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ օրենսդիր եւ գործադիր իշխանության, ինչպես նաեւ՝ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
‘