‘Գերմանական ֆերմայում բռնկված հրդեհի պատճառով 86 ուղտ է զոհվել’

645

Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ շրջանում գտնվող ֆերմայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 86 ուղտ է զոհվել, հայտնում է dpa լրատվականը: Հրդեհը բռնկվել է հունվարի 31-ի վաղ առավոտյան: Հրդեհի պահին ֆերմայի տարածքում գտնվող կենդանիներից միայն 4-ն են փրկվել:

Ոստիկանության գնահատականով՝ հրդեհը մոտ մեկ միլիոն եվրոյի վնաս է հասցրել ֆերմային: Ամբողջովին այրվել է այն տարածքը, որտեղ պահվում էին ուղտերը:

Քննչական մարմինները փորձում են բացահայտել դեպքի պատճառները: Նախնական վարկածներ դեռևս չկան:

Նախորդ հոդվածը‘Բեռլինյան համալսարանում նախապատրաստվող պայթյունի մասին տեղեկությունը ճիշտ չի եղել’
Հաջորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Մեր բախտը բերեց’