‘Գերմանացիները հաղթեցին, իտալացիները՝ փրկվեցին’

605

Փետրվարի 6-ին ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպումների օր էր: Մի քանի ուշագրավ եւ հնչեղ դիմակայություն կար: Մասնավորապես, Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալել էր Գերմանիային:

Բավական դիտարժան այս մրցավեճում, որտեղ թիմերը բաց ֆուտբոլ ցուցադրեցին, հաշիվը բացեցին ֆրանսիացիները: Սակայն հետագայում Թոմաս Մյուլերի եւ Սամի Խեդիրայի դիպուկ հարվածների շնորհիվ գերմանացիները կամային հաղթանակ տարան:

Ընկերական հանդիպումներ 

Ֆրանսիա – Գերմանիա՝ 1:2

Մաթյե Վալբուենա, 44 – Թոմաս Մյուլեր, 51, Սամի Խեդիրա, 74

Հոլանդիա – Իտալիա խաղում իտալացիները հրաշքով խուսափեցին պարտությունից, միայն հանդիպման վերջին վայրկյաններին խփելով պատասխան գոլը: Հոլանդացիները խաղի ընթացքում չիրացրեցին բազմաթիվ գոլային պահեր:

Հոլանդիա – Իտալիա՝ 1:1

Ջերմեյն Լենս, 33 – Մարկո Վերատի, 90+3

Նախորդ հոդվածը‘Մահացել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանի դեսպանին պաշտոնյաներն ավելի մեծ ոգևորությամբ են պատասխանում’