70 %-ի կարծիքով՝ ՌԴ-ի հետ հարաբերություններն ընդմիշտ փչացել են

120

Գերմանիայի բնակչության մեծ մասի կարծիքով՝ գերմանա-ռուսաստանյան հարաբերություններն ընդմիշտ փչացել են Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի պատճառով։

Այդ մասին են վկայում հինգշաբթի օրը հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացրել է Forsa սոցիոլոգիական ծառայությունը Internationale Politik ամսագրի պատվերով։

Հունիսի 9-ին անցկացված հարցմանը մասնակցել է 1005 մարդ։ Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 71 %-ը անհնար է համարում Բեռլինի և Մոսկվայի հարաբերությունների վերադարձն այն մակարդակի, ինչը կար մինչև ՌԴ-ի կողմից Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» անցկացնելը։ Մեկ քառորդից քիչ պակասը (24 %) նշել են, թե հարաբերությունները կարող են վերադառնալ նախկին մակարդակին մինչև հակամարտության ավարտը։ Ընդ որում՝ կանայք ավելի հաճախ, քան տղամարդիկ, կարծում են, որ վերադարձը հնարավոր է։

Բացի այդ, սոցիոլոգները պարզել են, որ Արևելյան Գերմանիայում ավելի շատ (81 %) գերմանացիներ են ենթադրում, որ ռուսաստանա-գերմանական հարաբերությունները անհուսալիորեն փչացած կմնան նույնիսկ պատերազմի ավարտից հետո, քան ԳԴՀ-ի աևմտյան մասի բնակիչները (69 %)։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ-ի հետ հարաբերությունները հասցրել են «սառեցման կետի»
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում Պոչետինոյին կփոխարինի Գալտիեն