‘Գերմանացի թոշակառուն դդմիկը ռումբի հետ է շփոթել’

2056

Գերմանիայի հարավարեւմտյան Բրետտեն քաղաքի թոշակառու բնակիչը, իր այգում պատկառելի չափերի դդմիկ հայտնաբերելով, կարծել է, թե այն Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ռումբ է եւ ահազանգել է ոստիկանություն:  

Բարեբախտաբար, քաղաքի բնակիչներին տարհանելուն բանը չի հասել, թեեւ վրա հասած ոստիկանները խոստովանել են, որ 40 սմ երկարություն ունեցող բանջարեղենը շատ էր նման ռումբի:

Ամենայն հավանականությամբ, 5 կգ-անոց «նվերը» թոշակառուի այգին են նետել հարեւան հողամասից: Ոստիկանությունը տանտիրոջը խորհուրդ է տվել չանհանգստանալ, ինչից հետո նա ինքը «ոչնչացրել է» իրեն վախեցրած պտուղը:

Գերմանիայում մինչ օրս պարբերաբար գտնում են Երկրորդ աշխարհամարտի տարիներին չպայթած ռումբեր:

Նախորդ հոդվածը‘Շախմատ. վերջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց’
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբերի 7-ին, 9-10-ը սպասվում է անձրև’