‘Գերմանացի կոլեկցիոների ճամպրուկում Մոնեի կտավ է հայտնաբերվել ‘

695

Հանգուցյալ գերմանացի կոլեկցիոներ Կոռնելիուս Գուրլիտի ճամպրուկում Կլոդ Մոնեի բնանկար է հայտնաբերվել: 

Ճամպրուկը գտել են հիվանդանոցում, որտեղ պառկած էր Գուրլիտը: Կտավը հանձնել են կոլեկցիոների կտակով զբաղվող գրասենյակին: Այժմ պետք է պարզել՝ արդյո՞ք նկարը Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստների գողացած կտավների թվին է պատկանում:

Գուրլիտը մահացել է այս տարվա մայիսին` 81 տարեկան հասակում: Մյունխենի նրա բնակարանում 1280-ից ավելի կտավներ կային, այդ թվում` Պիկասոյի, Շագալի եւ Մատիսի վրձնին պատկանող:

Հայտնի չէ, թե ինչու է Գուրլիտը Մոնեի նկարով ճամպրուկը թողել հիվանդասենյակում:


Նախորդ հոդվածը‘Հաջորդ շաբաթ ԱԺ-ն կգումարի աշնանային նստաշրջանի առաջին նիստը’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի հավաքականը հաղթել է Կոլումբիային (տեսանյութ)’