‘ Գերմանացի հրեաները պահանջում եմ դադարեցնել «Մայն Քամփֆ»-ի տպագրությունը ‘

693

Համաշխարհային հրեական կոնգրեսի փոխնախագահ Շարլոթա Կնոբլոխը պահանջել է դադարեցնել Ադոլֆ Հիտլերի հանրահայտ Mein Kampf («Իմ պայքարը») աշխատության հրատարակությունը, հայտնում է Die Welt լրատվականը:

Կնոբլոխի խոսքերով՝ նման հրատակությունները դժգոհություն և տարակուսանք են առաջացնում նացիզմի զոհերին ներկայացնող կազմակերպություններում: Հրեական կոնգրեսի փոխնախագահը խոստացել է գրքի տպագրությունն արգելելու իրավական ճանապարհներ գտնել: Հատկանշական է, որ Հրեական կոնգրեսը հանդես չի եկել գրքի նկատմամբ ամբողջական արգելքի պահանջով: Շարլոթա Կնոբլոխի խոսքերով՝ պատմական և բանասիրական մեկնաբանություններով մեջբերումների տարածումը թույլատրելի է համարվում:

Մինչ այդ Բավարիայի մշակույթի նախարար  Լյուդվիգ Շպենլեն հանձնարարել է արդարադատության գերատեսչությանը զբաղվել աշխատության հրատարակման իրավական տեսանկյունով և պարզել՝ արդյո՞ք տվյալ դեպքում ծայրահեղական կոչերի տարածման մասով հնչեցված մեղադրանքներն իսկապես տեղին են:

Mein Kampf աշխատության հեղինակային իրավունքները մինչև 2015 թվականի ավարտը պատկանում են Բավարիայի երկրամասային իշխանություններին: Այս ժամկետի ավարտից հետո գրքի տպագրությամբ կարող է զբաղվել ցանկացած խմբագիր:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը դեռ չեն սպիացել ‘
Հաջորդ հոդվածը‘Նորածնին թողել են մուտքի դռան դիմաց ու հեռացել ‘