‘
Գերմանիայում ոստիկանության նախկին սպան մեղավոր է ճանաչվել մի մարդու սպանության մեջ, որի հետ ծանոթացել էր կաննիբալիզմի վերաբերյալ ինտերնետ-ֆորումում, որն իրեն կոչում է «էկզոտիկ մսի գծով թիվ մեկ կայք» և ունի ավելի քան 3 հազար գրանցված անդամ:
Դրեզդենի դատարանը 56-ամյա Դեթլև Գյունցելին դատապարտել է ութուկես տարվա ազատազրկման այն բանի համար, որ նա 2013 թ. նոյեմբերին խեղդել, ապա անդամահատել է 59-ամյա գործարարին Հաննովերից՝ ծագումով լեհ Վոյցեխ Ստեմպնիվիցին:
Գյունցելը, որ 30 տարի ծառայել է ոստիկանությունում, սկզբում խոստովանել է, որ կտրել է իր զոհի կոկորդը, սակայն հետագայում հրաժարվել է ցուցմունքներից:
Զոհի փաստաբանները ջանում էին ավելի խիստ պատիժ սահմանել Գյունցելի համար, սակայն դատախազները չեն կարողացել ապացուցել, որ նա կերել է իր զոհին, թեպետ սպանվածի մարմնի մասերից մի քանիսն այդպես էլ չեն հայտնաբերվել: Ընդ որում՝ մեղադրողները նշել են, որ զոհն ինքը ուզեցել է, որ իրեն ուտեն:
Գյունցելը նաև դիակի անդամահատությունը նկարահանել է տեսախցիկով: Փոխանցում է BBC-ն:
‘