‘Գերմանացի միլիարդատերը գնել է «Համբուրգի» մարզադաշտի անվան իրավունքները’

593

Գերմանացի միլիարդատեր Կլաուս-Միխայել Կյունեն գնել է «Համբուրգի» մարզադաշտի անվան իրավունքները։

Կյունեն երկրպագում է «Համբուրգին» և գումար է ներդրել մարզադաշտի ավանդական «Ֆոլկսպարկշտադիոն» անվանումը վերադարձնելու համար։

Այդ անվանումը մարզադաշտին ամրագրված կլինի մինչեւ 2019 թ.-ը։

Վերջին 15 տարում «Համբուրգը» երեք անգամ փոխել է անվանումը տարբեր հովանավորներին իրավունքները վաճառելու պատճառով։ Սկզբում այն կրում էր  «ԱՕԼ Արենա», այնուհետ «Նորդբանկ Արենա», հետո էլ «Իմտեխ Արենա»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կյունեն «Համբուրգին» 25 մլն եվրո էր տրամադրել տրանսֆերներ կատարելու համար։ 

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Յան Գիլանը դիմել է Գյումրիի բնակիչներին’