‘Գերմանացի ֆուտբոլիստը ինքնասպան է եղել ‘

875

33-ամյա գերմանացի ֆուտբոլիստ Անդրեաս Բիրմանն ինքնասպան է եղել,-հաղորդում է  Bild-ը:  Ինչպես պարզվել է, ֆուտբոլիստը երկար ժամանակ տառապել է ընկճախտով: Նրա մարմինը  գտել են անցած ուրբաթ оրը, առավոտյան: 

Ֆուտբոլիստի մահվան մասին լուրը հաստատել է նաև «Շպանդաու Քիկերս» ակումբը, որի կազմում վերջին ժամանակներս հանդես էր գալիս ֆուտբոլիստը:

«Մեր խաղացողը՝ Անդրեաս Բիրմանը, չկարողացավ հաղթահարել ընկճախտը և մահացավ»,-ասել են ակումբում: Նրանց տվյալներով՝ Բիրմանն ինքնասպանություն է գործել: «Ցավոք սրտի՝ դա ճիշտ է, մենք բոլորս ցնցված ենք և խորապես տխուր: Մեր ցավակցություններն ենք հայտնում ֆուտբոլիստի ընտանիքին», — ասել է ակումբի գործադիր տնоրեն Հյուտեր Հագերդոնը:

 2011 թվականին ֆուտբոլիստը հրատարակել է իր ինքնակենսագրությունը՝ «Ընկճախտի կարմիր քարտը» վերնագրով:  Մեկ տարի անց նա խոստովանել է, որ մի քանի անգամ ինքնասպանության փորձեր է կատարել: Դրանից հետո Բիրմանը ստացիոնար բուժման կուրս է անցել: 

Նշենք, որ ֆուտբոլիստը հանդես է եկել նաև  Գերմանիայի «Սանկտ Պաուլի» և «Ունիոն Բեռլին» ակումբներում: Նա Գերմանիայի ազգային հավաքական չի հրավիրվել:

Նախորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. «Ստատուս քվոն» և Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը’
Հաջորդ հոդվածը‘Խամես Ռոդրիգեսը հաջողությամբ անցավ բուժզննումը’