‘
Սպիտակ տունը, Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, շատ է փոխել ԱՄՆ-ի և Եվրոպայի փոխհարաբերությունները. վերցնենք, օրինակ, պողպատի և ալյումինի տարիֆները, որոնք հարված են հասցնում նաև եվրոպական ընկերություններին:
Ի պատասխան փոփոխությունների՝ Գերմանիայի արտաքին գործերի նոր նախարար Հայկո Մաասը Handelsblatt գործարար թերթում հրապարակել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների իր տեսլականը:
«Միացյալ Նահանգների հետ գործընկերությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիային հասցրել է խաղաղության և անվտանգության բացառիկ հանգրվանի,- խոստովանել է քաղաքական գործիչը:- Սակայն եթե անընդհատ ետ նայենք, երբեք ապագայում չենք հայտնվի: Ուստի ժամանակն է վերագնահատելու մեր համագործակցությունը, բայց ոչ թե հրաժարվել դրանից, այլ պահպանել ու թարմացնել այն»:
Մաասն առաջարկում է հավասարակշռված գործընկերություն, որում Եվրոպան կստանձնի արտաքին քաղաքական որոշումներ կայացնելու պատասխանատվության մի մասը: Միայնակ՝ Գերմանիան անհաջողություն կկրի, խոստովանել է արտգործնախարարը, ուստի երկրի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է ստեղծել ինքնիշխան, ուժեղ Եվրոպա: Միայն Ֆրանսիայի և ԵՄ մյուս պետությունների հետ համագործակցելով կարելի է հասնել հավասարակշռված հարաբերությունների ԱՄՆ-ի հետ , կարծում է ԱԳՆ ղեկավարը:
Փոխանցում է BBC-ն:
‘