‘Գերմանիայի բյուջեում 16,1 միլիարդ եվրոյի գերաճ է արձանագրվել’

642

2014-ի առաջին կիսամյակում Գերմանիայի պետբյուջեում 16,1 միլիարդ եվրոյի գերաճ է գրանցվել: Դաշնային վիճակագրական ծառայությունն այսօր տեղեկացրել է, որ դաշնության, ինքնավար երկրների եւ համայնքների մակարդակում գերաճը գերազանցել է ՀՆԱ ծավալի 1,1 տոկոսը:

Հատկապես բարենպաստ է եղել դաշնային հարկահավաքության հետ կապված իրավիճակը, տեղեկացնում է Deutsche Welle-ն: Հարկահավաքության ոլորտում տարեկեսին դրական արդյունք է գրանցվել առաջին անգամ սկսած 1991-ից:

Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Գերմանիայում առաջարկը մեծացել է, մինչդեռ ներդրումների ծավալը փոքրացել է:

Նախորդ հոդվածը‘Հակոբ Ինջիղուլյանը Ռումինիայում է’
Հաջորդ հոդվածը‘Այսօրվանից ՀՀ քաղաքացիները առանց վիզայի Վրաստանում կարող են գտնվել 90 օր’