‘Գերմանիայի Բունդեսլիգայի երկրորդ խաղաշրջանը մեկնարկեց ֆանտաստիկ հանդիպումով’

906

Գերմանիայի Բունդեսլիգայի երկրորդ խաղաշրջանը մեկնարկեց «Շալկե» — «Հանովեր» հանդիպումով: Մեկնարկը պարզապես փառահեղ ստացվեց: Հանդիպման առաջին խաղակեսը անցավ ոչ այնքան դիտարժան պայքարում եւ միայն մեկ գոլ գրանցվեց, այն էլ 44-րդ րոպեին:

Իսկ ահա երկրորդ խաղակեսում թիմերը երկրպագուներին ուրախացրեցին բաց, հարձակողական ֆուտբոլով, որի արդյունքում ութ գոլ խփվեց եւ «Շալկեն» հաղթեց 5:4՝ ֆուտբոլի համար անսովոր հաշվով:

Այս հանդիպման իսկական զարդը դարձավ ամենավերջին գոլը «Հանովերի» հարձակվող Մամե Դիուֆի կատարմամբ: Այն անկասկած կդասվի մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերի շարքում:

 Գերմանիայի առաջնություն. 18-րդ տուր

«Շալկե» — «Հանովեր»՝ 5:4

Ջեֆերսոն Ֆարֆան, 44, Յուլիան Դրաքսլեր, 49, Մարկո Հագեր, 64, Չիպրիան Մարիկա, 67, Լյուիս Հոլթբի, 88 – Սերժիո Պինտո, 55, Սաբոլչ Հուստի, 59, 68, Մամե Դիուֆ, 90

Նախորդ հոդվածը‘Հովհաննես Ազոյան. Ամբողջ օրը մտքումս էր Տիգրանի ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ կերպարը ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր Հրանտ Դինքի մահվան 6–րդ տարելիցն է’