‘Գերմանիայի գավաթ. «Բորուսիան» դուրս է գալիս եզրափակիչ(տեսանյութ)’

1410

‘

Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց Դորտմունդի «Բորուսիային»:

Առաջին կեսում Ռոբերտ Լևանդովսկին առաջ մղեց դաշտի տերերին: 70-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 5 րոպե անց հենց նրա փոխանցումից հետո Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը խփեց պատասխան գոլը:

Մնացած 15 րոպեների և լրացուցիչ ժամանակի 30 րոպեների ընթացքում նոր գոլեր չեղան, թեև լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում դաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Կևին Կամպլը:

Թիմերը հաղթողին որոշելու համար դիմեցին հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարի օգնությանը: Այստեղ ավելի դիպուկ գտնվեցին «Բորուսիայի» ֆուտբոլիստները: Ընդ որում, Գերմանիայի չեմպիոնները չկարողացան իրացնել իրենց 11 մետրանոցներից ոչ մեկը:

Այսպիսով, «Բորուսիան» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպեն «Վոլֆսբուրգ» — «Արմինիա» հաղթողի հետ:

ԲԱՎԱՐԻԱ – ԲՈՐՈՒՍԻԱ Դ.

1-1 (1-0)

MC

 

1-0՝ Ռոբերտ Լեվանդովսկի 30՛, 1-1՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 75՛

 

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 5.Մեհդի Բենատիա, 13.Ռաֆինյա, 17.Ջերոմ Բոատենգ, 18.Խուան Բեռնատ, 21.Ֆիլիպ Լամ, 3.Չաբի Ալոնսո, 6.Տիագու Ալկանտարա (10.Արյեն Ռոբեն, 68), 30.Միտչել Վայզեր, 9.Ռոբերտ Լեվանդովսկի, 10.Արյեն Ռոբեն (19.Մարիո Գյոտցե, 84), 25.Թոմաս Մյուլեր (31.Բաստյան Շվայնշտայգեր, 76)

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 22.Միտչել Լանգերակ, 15.Մատս Հումմելս, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 29.Մարսել Շմելցեր, 37.Էրիկ Դուրմ, 6.Սվեն Բենդեր (5.Սեբաստյան Կել, 90), 7.Սինձի Կագավա (10.Հենրիխ Մխիթարյան, 70), 8.Իլկայ Գյունդոգան, 11.Մարկո Ռոյս, 16.Յակուբ Բլաշչիկովսկի (23.Քեվին Կամպլ, 83), 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ

 

Զգուշացում՝ Ռաֆինյա 64՛ (Բ), Չաբի Ալոնսո 72՛ (Բ), Մեհդի Բենատիա 113՛ (Բ), Քեվին Կամպլ 90՛ (Բ), Սոկրատիս Պապաստատոպուլոս 101՛ (Բ)
Հեռացում՝ Քեվին Կամպլ 108՛ (Բ)
Մրցավար՝ Պետեր Գեգելման (Գերմանիա)

‘

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա» – «Խետաֆե»` 6:0 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օզբիլիս. «Բոլորը գիտեն, իբր թե վնասվածք ունեմ, բայց «Սպարտակի» կազմում ինձ թույլ չի տալիս խաղալ Յակինը»’