‘Գերմանիայի գավաթ. «Բորուսիան» կիսաեզրափակչում է (տեսանյութ)’

1464

Մրցաշարի 1/4 եզրափակիչ փուլում Յուրգեն Կլոպի թիմի մրցակիցը «Հոֆենհայմն» էր: Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական ժամանակում թիմերը երկուական գնդակ խփեցին:

19-րդ րոպեին Նևեն Սուբոտիչն առաջ մղեց դորտմունդցիներին, սակայն հյուրերը կարողացան արագ փոխել խաղի ընթացքը. 21-րդ րոպեին Կևին Ֆոլանդը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 7 րոպե անց աչքի ընկավ Ռոբերտո Ֆիրմինոն: «Բորուսիայի» երկրորդ գոլը խփեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը` 57-րդ րոպեին եզրափակելով Էրիկ Դուրմի փոխանցումը:

Հանդիպման մնացած և գլխավոր մրցավար Դենիզ Այտեկինի ավելացրած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին, ու կիսաեզրափակչի ուղեգրի տիրոջը որոշելու համար խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակի 107-րդ րոպեին «Բորուսիային» հաջողվեց հաղթական գոլ խփել և պայքարը շարունակելու հնարավորություն ստանալ.աչքի ընկավ փորձառու Սեբաստյան Կելը: 

Նշենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վերջերս ոչ միշտ է կանոնավոր խաղաժամանակ ստանում, «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, սակայն 101-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Քևին Քամփլին:

ԲՈՐՈՒՍԻԱ Դ. – ՀՈՖԵՆՀԱՅՄ

3-2 (1-2)

MC

 

1-0՝ Նեվեն Սուբոտիչ 19՛, 1-1՝ Կեւին Ֆոլանդ 21՛, 1-2՝ Ռոբերտու Ֆիրմինու 27՛, 2-2՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 57՛, 3-2՝ Սեբաստյան Կել 108՛

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 22.Միտչել Լանգերակ, 4.Նեվեն Սուբոտիչ, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 29.Մարսել Շմելցեր, 37.Էրիկ Դուրմ, 6.Սվեն Բենդեր (5.Սեբաստյան Կել, 63), 7.Սինձի Կագավա, 8.Իլկայ Գյունդոգան, 10.Հենրիխ Մխիթարյան (23.Քեվին Կամպլ, 101), 16.Յակուբ Բլաշչիկովսկի, 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (20.Ադրիան Ռամոս, 113)

ՀՈՖԵՆՀԱՅՄ. 1.Օլիվեր Բաուման, 2.Անդրեաս Բեկ, 4.Էրմին Բիչակչիչ, 15.Ջերեմի Տոլյան (20.Կիմ Ջին Սու, 61), 6.Սեբաստյան Ռուդի, 8.Օյգեն Պոլանսկի, 10.Ռոբերտու Ֆիրմինու, 12.Տոբիաս Շտրոբլ, 16.Պիրմին Շվեգլեր (34.Նադեմ Ամիրի, 60), 9.Սվեն Շիպլոկ (17.Ստիվեն Ցուբեր, 102), 31.Կեւին Ֆոլանդ

 

Զգուշացում՝ Յակուբ Բլաշչիկովսկի 112՛ (Բ), Սեբաստյան Կել 117՛ (Բ), Սվեն Շիպլոկ 53՛ (Հ), Պիրմին Շվեգլեր 55՛ (Հ), Կեւին Ֆոլանդ 89՛ (Հ), Ռոբերտու Ֆիրմինու 90՛ (Հ), Էրմին Բիչակչիչ 112՛ (Հ)

Նախորդ հոդվածը‘«Ատլետիկո»-«Ռեալ Սոսյեդադ»՝ 2:0 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռիբերին Վան Գալին վատ մարդ է համարում’