‘
Գերմանիայի դեսպան. Ապացուցիր, որ ինչ-որ բան սխալ է, կամ համակերպվիր իրավիճակին
Փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների տրված գնահատականների հետ ՀՀ-ում Գերմանիայի դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը համամիտ է:
«Իրենք ասացին, որ դեռեւս կան որոշ մտահոգություններ, այդ հարցում համակարծիք ենք, իրենք նաեւ ասացին, որ ընտրությունները լավ են կազմակերպվել եւ անցկացվել, դրա հետ եւս համակարծիք ենք, կարելի է ասել, որ նախկինից ավելի լավ էր»,- այսօր «Ա1+»-ին ասել է դեսպան Ռայներ Մորելը;
Անդրադառնալով զարգացումներին՝ պարոն դեսպանը նշել է, որ այժմ շատ բարդ հետընտրական իրավիճակ է Հայաստանում։
«Եթե կարծում ես, որ ինչ -որ բան սխալ է, պետք է կարողանաս ապացուցել, եթե չես կարող ապացուցել, պետք է համակերպվես իրավիճակին»,- նշել է Ռայներ Մորելը։
Նա կարեւորել է այն փաստը, որ բնակչությունը զգում է երկրում ինչ -որ բան փոխելու հնարավորությունը։
Իսկ ընդդիմությանը պարոն դեսպանը միայն մեկ խորհուրդ տվեց. «Վերադառնալ աշխատանքի, դառնալ ուժեղ ընդդիմություն, վերակառուցել սեփական կուսակցությունները եւ երկրորդ առիթը փորձել օգտագործել»,- եզրափակեց ՀՀ-ում Գերանիայի դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանը։
‘