‘Գերմանիայի դեսպան. ՀՀ-ի և ԵՄ միջև առևտրաշրջանառությունը կարող է նվազել’

894

Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը կարող է հանգեցնել Հայաստանի և Եվրամիության միջև առևտրաշրջանառության կրճատման, «Պատասխանատու ֆինանսներ» թեմայով համաժողովի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն ափսոսանքով է խոսել ՄՄ-ին անդամակցելու ճանապարհով ընթանալու Հայաստանի որոշման մասին: «Ցավում ենք, որ Հայաստանն ընթանում է Մաքսային միությանը միանալու, այլ ոչ թե առևտրի ծավալների ավելացման ճանապարհով»,- ասել է նա: Ռայներ Մորելը նշել է, որ այդպիսով երկիրն զրկվում է ֆինանսական արտոնություններից, մասնավորապես` Եվրամիության կողմից նախատեսված ցածր սակագներից և մաքսատուրքերից:

«Հայաստանը հայտարարել է Եվրամիության հետ համագործակցությունը շարունակելու ցանկության մասին` միաժամանակ պահպանելով այլ երկրների հետ գործընկերային հարաբերությունները: ԵՄ-ն իր հերթին հնարավորությունների չափով կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ»,- նշել է դեսպանը: Ըստ որում, նա ճշտել է, որ երկիրը պետք է նշի համագործակցության հնարավոր ոլորտները և լուծի ԵՄ պահանջներին դրանց համապատասխանության հարցը:  

Նախորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Փող կա, կամք չկա ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը` իշխանությանը. «Դուք դուրս եք մղում ձեզ կոպեկ տվող ձեռնարկատերերին» (Տեսանյութ)’