‘
Գերմանիայի Քրեական գործերով դաշնային գերատեսչության ղեկավար Հոլգեր Մյունխը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում նշել է, որ երկրում նկատվում է ռուսալեզու մաֆիայի զգալի աշխուժացում:
Նրա խոսքով՝ այդ հանցագործները Գերմանիային միլիարդավոր եվրոյի տնտեսական վնաս են պատճառում:
«Գերմանական բանտերի կալանավորների ութից տասը տոկոսը, այսինքն՝ մոտավորապես 5 հազար մարդ, ռուսախոս է կամ ռուսաստանցի»,- ասել է Մյունխը:
Ըստ Մյունխի՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր եկել են Ռուսաստանից, Աբխազիայից, Կովկասից, Թուրքմենիայից կամ նախկին Սովետական Միության այլ տարածքներից:
Գերմանական իշխանությունների նախորդ գնահատականներով՝ նախկին ԽՍՀՄ տարածքից ժամանած հանցավոր հանրույթը Գերմանիայի տարածքում կազմում էր 20 հազարից 40 հազար մարդ: Այժմ Քրեական գործերով դաշնային գերատեսչությունը խոսում է «հնգանիշ թվերից»՝ հավելելով, որ ավելի ստույգ տեղեկություն չունի:
Փոխանցում է BBC-ն:
‘