‘Գերմանիայի կանցլերը փետրվարի 25-ին կայցելի Թուրքիա’

636

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Թուրքիա կկայանա փետրվարի 25-ին, այսօր հաղորդել է TRT Russian-ը: Այցի ընթացքում Գերմանիայի կանցլերը կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկողմ հարաբերություններից բացի՝ կքննարկվեն Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցությանը, Սիրիայում ծավալվող իրադարձություններին և Սիրիայի սահմանում տեղադրված Patriot զենիթահրթիռային համակարգերին առնչվող հարցեր:

Մերկելից բացի՝ փետրվարին նախատեսված է նաև Գերմանիայի ներքին գործերի նախարարի և նեոնացիստների հանցագործությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի անդամների այցը Թուրքիա, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘6 հանդիպումներ, որոնք կարելի է դիտել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կաթնեղբայրներ են’