‘Գերմանիայի կրթության նախարարը զրկվել է գիտական աստիճանից’

637

Դյուսելդորֆի Հենրիխ Հայնեի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետի խորհուրդն անվավեր է ճանաչել Գերմանիայի կրթության նախարար Անետա Շավանի թեկնածուական ատենախոսությունը և նրան զրկել գիտական աստիճանից: Ինչպես ասված է փետրվարի 5-ին բուհի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, այդ որոշումն ընդունվել է խորհրդի նիստում:

Կրթության նախարարը չորս շաբաթ ունի խորհրդի որոշումը բողոքարկելու համար: Ավելի վաղ նա մերժել էր գրագողության համար իրեն ներկայացված մեղադրանքները, ինչպես նաև հայտարարել, որ չի պատրաստվում թողնել իր պաշտոնը:

«Անհատը և խիղճը» թեմայով ատենախոսությունը Շավանը պաշտպանել է 1980 թվականին: 2012 թվականի մայիսին Համացանցում հաղորդումներ են ստացվել, որ կրթության նախարարի ատենախոսությունը գրագողություն է: Այդ տեղեկությունները ստուգելու համար Դյուսելդորֆի համալսարանում ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում հանցախումբը 200 մլն դոլար է գողացել կեղծ կրեդիտ քարտերի միջոցով ‘
Հաջորդ հոդվածը‘9 աղջկա բռնաբարած հայը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանում’