‘
Աշխարհի ընթացիկ առաջնության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում Գերմանիայի հավաքականը պարտվեց Հարավային Կորեային և 3 միավորով վերջին տեղը զբաղեցրեց խմբում։
1938 թվականից ի վեր առաջին անգամ գերմանացիները դուրս մնացին աշխարհի առաջնությունից հենց խմբային փուլից հետո։
Սա արդեն երրորդ աշխարհի առաջնությունն է անընդմեջ, երբ գործող չեմպիոնը դուրս չի գալիս խմբից։ Այդպես է եղել 2014 թվականին Իսպանիայի և 2010 թվականին՝ Իտալիայի դեպքում։
Ավելին, եթե դիտարկենք հինգ նախորդ աշխարհի առաջնությունները, ապա հաղթողները դրանցից չորսում դուրս չեն եկել խմբից։ 2002 թվականին նույն արդյունքը գրանցեց նաև Ֆրանսիայի հավաքականը։
Միակ բացառությունը եղել է Բրազիլիայի հավաքականը, որը 2002 թվականին հաղթանակից հետո ԱԱ-2006-ում հասավ քառորդ եզրափակիչ։
‘