‘Գերմանիայի հավաքականը վերջին 40 տարում վատագույն ցուցանիշն է գրանցել’

1199

Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Գերմանիայի հավաքականը սեփական հարկի ընդունել էր Հոլանդիայի ընտրանուն և վերջին րոպեներին ձեռքից բաց թողել հաղթանակը (2-2):  

Այսպիսով, Յոահիմ Լյովի սաները 1978 թվականից սկսած առաջին անգամ չեն հաղթել 5 անդընդմեջ խաղերում: Սա Գերմանիայի հավաքականի պատմության ամենաերկար ձգձգվող առանց հաղթանակների շարքն էր:

«Բունդեսթիմը» վերջին անգամ հաղթանակի է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ (2-1): Դա տեղի է ունեցել այս ամառ կայացած աշխարհի առաջնության խմբային փուլում:

Ազգերի լիգայի A լիգայի 6-րդ տուրից հետո Գերմանիան հավաքելով 2 միավոր՝ առաջին խմբում զբաղեցրեց վերջին հորիզոնականը և նահանջեց Բ դիվիզիոն:

Նախորդ հոդվածը‘Պոլ Գասկոյնը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ. Էր-Ռիադի նկատմամբ պատժամիջոցներ չեն սահմանվի’