Գերմանիայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել UBS բանկի մասնաճյուղերում

149

Գերմանիայի քրեական ոստիկանության բյուրոն խուզարկություններ է անցկացրել շվեյցարական UBS բանկի մասնաճյուղերում․ փնտրել են փողերի լվացման ապացույցներ «ռուսաստանցի օլիգարխի» կողմից։ Թե հատկապես ում ակտիվներն են ստուգել խուզարկողները՝ դատախազությունը չի նշում։

Գերմանական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը գործարար Ալիշեր Ուսմանովին է վերաբերում, սակայն նրա ներկայացուցիչը կտրականապես հերքել է այդ կասկածները։

Ֆրանկֆուրտի դատախազության մամուլի քարտուղարը լրագրողներին պարզաբանել է, որ գործը, որի շրջանակներում անցկացվում են խուզարկությունները, վերաբերում է փողերի լվացմանը, այսինքն՝ տասնյակ միլիոն եվրոյի հասնող ապօրինի եկամուտներն օրինականացնելուն։ Նա անուն չի նշել, սակայն ասել է, որ Գերմանիայում նախկինում էլ խուզարկել են նույն մարդու սեփականությունը նույն գործով։  Գերմանական մամուլը դրանից միանշանակ եզրակացություն է արել՝ խոսքը Ալիշեր Ուսմանովի մասին է։ Երկու ամիս առաջ քրեական ոստիկանության բյուրոն Բրեմենի նավահանգստում խուզարկել է ռուսաստանցի գործարարին պատկանող զբոսանավը, ինչպես նաև գերմանական Ալպերում, Թեգերնզեե լճի մոտ գտնվող նրա վիլլան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՋեյք Սալիվանը հաստատել է Ռուսաստանի հետ անդրկուլիսյան շփումների առկայությունը
Հաջորդ հոդվածըԱԱ-2022-ի մասնակիցները. Լեհաստանի հավաքականին հեշտ ճանապարհ չի սպասվում