‘Գերմանիայի փոխկանցլեր. ԵՄ-ի ապագան սպառանլիքի տակ է՝ «բրեքսիթի» պատճառով’

2240

Եվրամիության ապագան սպառնալիքի տակ կհայտնվի, եթե Մեծ Բրիտանիայի ելքը ԵՄ-ից կատարվի ոչ այնպես, ինչպես հարկն է, հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը:

Փոխկանցլերը նախազգուշացրել է, որ ԵՄ-ն կարելի է «կոյուղի բաց թողնել», եթե Մեծ Բրիտանիայի օրինակին սկսեն հետևել այլ երկրներ ևս:

Գաբրիելի խոսքով՝ «բրեքսիթն» ավելի շուտ ԵՄ-ի համար ոչ թե տնտեսական խնդիր է, այլ քաղաքական և հոգեբանական: Եթե այդ երկրի ելքը միությունից վատ կազմակերպվի, ապա Եվրոպան լուրջ խնդիրների առաջ կկանգնի, ենթադրում է գերմանացի քաղաքական գործիչը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անցյալ չորեքշաբթի երկրի նախարարների հետ քննարկել է ԵՄ-ից դուրս գալու ծրագրերը: Սակայն ԶԼՄ-ները հաղորդում են, որ նախարարները տարակարծիք են այն հարցում, թե արդյո՞ք Մեծ Բրիտանիան պետք է հրաժարվի եվրոպական միացյալ շուկայից:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռայան Գիգզ. Այս մրցաշրջանում ԶԼՄ-ներն ու երկրպագուները ավելի շատ կխոսեն մարզիչների մասին, քան խաղացողների’
Հաջորդ հոդվածը‘Բելգիա. Հարձակում Քրեաբանության ինստիտուտի վրա’