‘Գերմանիայի քաղաքական ղեկավարությունը բոյկոտում է Սոչիի Պարալիմպիական խաղերը’

695

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները չեն մեկնի Սոչիի Պարալիմպիադային: Այդ մասին, Deitsche Welle-ի փոխանցմամբ, տեղեկացրել է պարալիմպիական խաղերի 12-ակի չեմպիոն Վերենա Բենտելեն, որը ներկայացնում է Գերմանիայի հաշմանդամների ընկերակցությունը:

Նա նշել է, որ այս որոշումը կապված է անվտանգության նկատառումների հետ: «Սա Ռուսաստանին ուղղված հստակ քաղաքական ազդակ է», — ասել է դահուկորդուհին:

Նրա խոսքով, գերմանական ԱԳՆ որոշմամբ, Գերմանիայի քաղաքական պատվիրակությունը ողջ կազմով կհրաժարվի նախօրոք ծրագրված այցից Սոչի: «Հասկանալի է` մարզիկները հիասթափված են այդ որոշումից, որովհետեւ նրանց համար միշտ կարեւոր է քաղաքական ղեկավարության կողմից աջակցությունը», — նշել է Բենտելեն:

Օլիմպիական չեմպիոնուհին նշել է նաեւ, որ ամեն դեպքում՝ Ռուսաստանում գտնվող գերմանական մարզական պատվիրակությունը կմասնակցի մրցումներին:

Սոչիի Պարալիմպիական խաղերը կմեկնարկեն ուրբաթ` մարտի 7-ին: Ղրիմում Վլադիմիր Պուտինի վարած ագրեսիվ քաղաքականության պատճառով եվրոպական հասարակական գործիչները բազմիցս հորդորել են բոյկոտել միջոցառումը, նշում է գերմանական լրատվամիջոցը: 

Նախորդ հոդվածը‘Սաշուր Քալաշյան. Ծածկած շուկային առնչվող սկանդալից հետո մշակույթի նախարարը պետք է հրաժարական տար’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը սահմանեց երեխայի ծննդյան համար միանվագ նպաստի չափը’