‘Գերմանիայի ֆուտբոլային միությունը չի ցանկանում, որ Լյովը գլխավորի «Բավարիա»-ն’

1562

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, հնարավոր է, գլխավորի «Բավարիա»-ն: Այս մասին հաղորդում է Bild-ը:

Մյունխենյան ակումբը պատրաստվում է 57-ամյա մասնագետին պայմանագիր առաջարկել Մունդիալ-2018-ի ավարտից հետո:

Գերմանիայի ֆուտբոլային միությունն իր հերթին չի ցանկանում բաց թողնել փոորձառու մարզչին: Վերջինս պատրաստ է նույնիսկ երկարաձգել պայմանագրի ժամկետը Լյովի հետ, միայն թե նա չհեռանա:

Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտիի հեռացումից հետո, գերմանական գրանդը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գլխավորել է 72-ամյա Յուպ Հայնկեսը:

Նախորդ հոդվածը‘AS. «Ման. Սիթի»-ն Մեսսիի համար 400 միլիոն եվրո է պատրաստել’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’