‘Գերմանիայում առաջին անգամ կսահմանեն նվազագույն աշխատավարձ’

865

Գերմանիայի խորհրդարանը, ինչպես սպասվում է, հավանության կարժանացնի երկրում նվազագույն աշխատավարձի համընդհանուր պարտադիր չափ սահմանելու օրինագիծը:

Գերմանիայում նվազագույն աշխատավարձը կկազմի 8,5 եվրո՝ մեկ ժամի դիմաց (6,8 դոլար), դա ավելի շատ է, քան ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:

Նախկինում Գերմանիայում աշխատավարձի նվազագույն մակարդակն առանձին ընկերություններում և ոլորտներում սահմանում էին արհմիությունները և ընկերությունների ղեկավարությունը:

Ներկա պահին Գերմանիան Եվրամիության յոթ երկրներից մեկն է, որտեղ չի սահմանված նվազագույն աշխատավարձի մակարդակը:

Օրինագծի հակառակորդների կարծիքով՝ նվազագույն աշխատավարձի սահմանումը կաազդի երկրի մրցունակության վրա: Հաղորդում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ ԽՎ-ն հակառուսաստանյան բանաձև է ընդունել’
Հաջորդ հոդվածը‘Հնարավոր է՝ Իրանը գրոհային ինքնաթիռներ է մատակարարել Իրաքին’