‘
Գերմանիայում ավելի ու ավելի շատ են գրանցվում «կեղծ հայրության» դեպքեր, երբ հղի ներգաղթյալները, քաղաքացիություն ստանալու նպատակով, գերմանացի տղամարդկանց վճարում են, որպեսզի նրանք ճանաչեն իրենց երեխաների հայրությունը, փոխանցում է BBC-ն:
Գերմանական օրենքների համաձայն, անչափահաս գերմանացիների ծնող հանդիսացող օտարերկրացիները կարող են Գերմանիայում կեցության իրավունք ստանալ:
Գերմանական RBB հեռուստաալիքը միայն Բեռլինում «կեղծ հայրության» 700 դեպք է գրանցել: Հայտնի են դեպքեր, երբ հղի ներգաղթյալները գերմանացի տղամարդկանց եւ փաստաբաններին կեղծարարության համար 5 հազար եվրո են վճարել:
Բեռլինի դատախազ Մարտին Շտելթները հայտնել է զանգվածային չարաշահման մասին, որպես օրինակ բերելով դեպքը, երբ մի տղամարդ հայտարարել է, որ 10 երեխայի հայր է:
Իշխանությունները մտադիր են օրենք մշակել, որը կլուծեր խնդիրը: 2013-ին ԳԵրանիայի սահմանադրական դատարանը սահմանել է, որ անգամ կասկածելի դեպքերում պետք չէ վիճարկել հայրությունը, որովհետեւ այդ դեպքում երեխան կարող է առանց քաղաքացիություն մնալ:
‘