‘Գերմանիայում գողացել են Դահաու համակենտրոնացման ճամբարի դարպասը’

1062

Գերմանիայում անհայտ անձինք գողացել են Դահաու համակենտրոնացման ճամբարի դարպասը՝ «Arbeit macht frei» («Աշխատանքն ազատագրում է») մակագրությամբ, հաղորդել է Spiegel Online-ը:

Հուշահամալիրից գողությունը կատարվել է կիրակի՝ նոյեմբերի 2-ի գիշերը: Ոստիկանության տվյալներով՝ դարպասը կարող էին տեղափոխել ավտոմեքենայով, սակայն տաք հետքերով որոնումներն արդյունք չեն ունեցել: Հետաքննությունը ենթադրում է, որ հանցագործությունը կարող են կատարած լինել նեոնացիստները կամ հավաքորդները:

Դահաուն Գերմանիայի տարածքում ստեղծված առաջին համակենտրոնացման ճամբարներից մեկն է, այն հիմնադրվել է 1933 թ.: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դահաուն ամենասոսկալի համակենտրոնացման ճամբարներից մեկի համբավ ձեռք բերեց, որտեղ բժշկական փորձեր էին կատարվում կալանավորների վրա: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Աֆղանստանի նախագահը փոխել է անունը’
Հաջորդ հոդվածը‘Էլմար Մամեդյարով. Ղարաբաղի շուրջ հաշտության համաձայնագրի մշակումն սկսելու կարևորության մասին Փարիզի հայտարարությունն առաջընթաց է’