‘Գերմանիայում կրոնական շարժառիթով թլպատումը կօրինականացվի ‘

790

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ աջակցելու են կրոնական շարժառիթով տղաների թլպխատումնը թույլատրող օրինագիծը:

Ըստ , BBC-ի, օրինագծում հաստատվում է, որ թլպատումը հանդիսանում է «օրինական գործողություն, եթե այն արցում է համապատասխան հմտության տիրապետող մասնագետների կողմից, եւ եթե ծնողները տեղեկացված են հնարավոր բժշկական բարդությունների մասին»:

Հարցի շուրջ Գերմանիայում քննարկումներն սկսվեցին այն բանից հետո, երբ Քյոլնի դատարանն այս տարվա հուլիսին որոշեց, որ թլպատումը հավասարազոր է մարմնական վնասվածքներ հասցնելուն: Դատական գործը հարուցվել էր այն բանից հետո, երբ բժշկի կողմից մահմեդական ընտանիքի 4-ամյա տղայի թլպատումը հանգեցրել էր բարդություների:

Դատարանի կայացրած վճռից հետո Գերմանիայի բժշկական ընկերակցությունը որոշեց արգելել բժիշկներին՝ թլպատում կատարել:

 

 

Նախորդ հոդվածը‘ՀՖՖ-ն խորհուրդ է տալիս «Հրազդան» մարզադաշտ ներկայանալ խաղից երկու ժամ շուտ’
Հաջորդ հոդվածը‘Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակը հանձնվել բջիջների ռեցեպտորների ուսումնասիրման համար ‘