‘Գերմանիայում մեկնարկում է Օսվենցիմի «մահվան ուղեկցորդի» դատավարությունը’

951

Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի 94-ամյա պահապան Ռայնհոլդ Հաննինգը կկանգնի դատարանի առաջ՝ 170 հազար մարդու սպանության մեղադրանքով: Դատախազության տվյալներով՝ Հաննինգն անձամբ է դիմավորել գերեվարված հրեաներին և նրանց մի մասին ուղարկել գազախցիկներ:

Հաննինգը համակենտրոնացման ճամբարի չորս պահակներից մեկն է, որին կդատեն այս տարի: Մեղադրյալների մեջ կա նաև մեկ կին:

Դիտորդները նշում են, որ ապագայում այսպիսի դատավարություններ, փաստորեն, չեն լինի, քանի որ համակենտրոնացման ճամբարի նախկին աշխատակիցների տարիքն այլևս թույլ չի տա դա անել:

Միայն լեհական Օսվենցիմում զոհվել է ավելի քան 1,1 մլն մարդ: Ողջ մնացած կալանավորներից մի քանիսը ցուցմունք կտան Հաննինգի դատավարության ընթացքում:

2015 թ. հուլիսին 94-ամյա Օսկար Գրենինգը, որ հայտնի էր որպես «Օսվենցիմի հաշվապահ», դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ 300 հազար մարդու, այդ թվում՝ հունգարացի հրեաների սպանությանը մասնակից լինելու մեղադրանքով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Միջազգային հետախուզում Խոդորկովսկու նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Փակ են Տաշիր-Պրիվոլնոյե, ինչպես նաև Արագածոտնի մարզի Շենկանի համայնքի ավտոճանապարհները’