‘Գերմանիայում չեն բացառում Պուտինի և Մերկելի միջև բանակցությունների հնարավորությունները’

819

Գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը չի բացառել կարճ բանակցությունները  Ռուսաստանի նախագահ Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև՝  ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման խաղին ներկա գտնվելու նպատակով Բրազիլիա այցելության ժամանակ:

«Իհարկե, հնարավոր է որ Բրազիլիայում տեղի կունենա  հանդիպում և կարճ զրույց նախագահ Պուտինի հետ, սակայն հագեցած ժամանակացույցի պատճառով հազիվ թե  լինի համակողմանի քննարկում: Ամեն դեպքում պետք է  սպասել և տեսնել», — Գերմանիայի կանցլերի մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում  Reuters-ը:

Նախորդ հոդվածը‘Սոչիում Դմիտրի Մեդեդևը ընդունել է Հովիկ Աբրահամյանին’
Հաջորդ հոդվածը‘Ֆիննախը հրապարակել է հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների հաշվետվությունը.’