‘
Գերմանիայում առնվազն 6,5 հազար երեխաներ և անչափահասներ վարակվել են աղիքաստամոքսային ինֆեկցիայով:
Վարակվածների մեծ մասն արևելյան երկրամասերի դպրոցականներ են: Առանձին դեպքերում հիվանդացել են նաև ուսուցիչները: Հիվանդության ախտանիշերն են՝ սրտխառնուք և փորլուծություն: Բոլոր ախտահարվածներն օգտագործել են միևնույն մատակարարի՝ Sodexo ֆիրմայի արտադրած սնունդը: Sodexo ֆիրմայի աշխատակիցները հերքում են անորակ արտադրանքի վերաբերյալ մեղադրանքները՝ վկայակոչելով ստուգումների արդյունքները: Հիվանդության դեպքերն ի հայտ են եկել անցյալ երեքշաբթիից: Այժմ մասնագետներն զբաղված են վարակի աղբյուրի որոնման աշխատանքներով:
‘