‘Գերմանիան դարձավ ֆուտբոլի Աշխարհի առաջնության գավաթակիր և ոսկե մեդալակիր (տեսանյութ)’

911

 Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց Արգենտինային եզրափակիչ խաղում:

Առաջին խաղակեսում մի փոքր առավելություն ունեին գերմանացիները, բայց այդպես էլ նրանք չկարողացան գոլ խփել:

Ընդմիջմանը արգենտինացիների գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան կարողացավ ինչպես հարկն է իր խաղացողներին ցուցումներ տալ և ֆուտբոլիստները երկրորդն խաղակեսում սկսեցին ավելի ակտիվորեն գրոհել: Առավելությունն անցավ արգենտինացիների կողմը, բայց հաշիվը կրկին մինչև եզրափակիչ սուլոցը չբացեց:
Լրացուցիչ ժամանակում առավելությունը կրկին անցավ գերմանացիների կողմը, և երկրորդ խաղակեսի լավագույն խաղացող Խավիեր Մասկերանոն, ով դեղին քարտ էր ստացել, երկու անգամ հեռացման եզրին կանգնեց, սակայն գլխավոր մրցավար իտալացի Նիկոլա Ռիցոլին, բացայատորեն նրան ներեց: Թեև բոլոր ջանքերի պաշպանությունում, այնուհանդերձ, արգենտինացի ֆուտբոլիստները մի պահ սխալվեցին տուգանային հրապարակում, և  Գյոտցեն գնադակն ուղարկեց դարպասը:  Մնացած ժամանակում արգենտինցիները փորձեցին հավասարեցնել խաղի հաշիվը, սական դա նրանց չհաջողվեց:

Այսպիսով, Գերմանիայի հավաքականը դարձավ Աշխարհի առաջնության քառակի չեմպիոն:

 

ԳԵՐՄԱՆԻԱԱՐԳԵՆՏԻՆԱ

1-0 (0-0)

MC

 

1-0՝ Մարիո Գյոտցե 113՛

 

ԳԵՐՄԱՆԻԱ. 1.Մանուել Նոյեր, 4.Բենեդիկտ Հովեդես, 5.Մատս Հումմելս, 16.Ֆիլիպ Լամ, 20.Ջերոմ Բոատենգ, 7.Բաստյան Շվայնշտայգեր, 8.Մեսութ Յեզիլ (17.Պեր Մերտեսակեր, 119), 13.Թոմաս Մյուլեր, 18.Տոնի Կրոոս, 23.Կրիստոֆ Կրամեր (9.Անդրե Շյուրլե, 31), 11.Միրոսլավ Կլոզե (19.Մարիո Գյոտցե, 88)

ԱՐԳԵՆՏԻՆԱ. 1.Սերխիո Ռոմերո, 2.Էսեկիել Գարայ, 4.Պաբլո Սաբալետա, 15.Մարտին Դեմիկելիս, 16.Մարկոս Ռոխո, 6.Լուկաս Բիլյա, 8.Էնցո Պերես (5.Ֆերնանդո Գագո, 86), 14.Խավյեր Մասկերանո, 9.Գոնսալո Իգուաին (18.Ռոդրիգո Պալասիո, 78), 10.Լիոնել Մեսսի, 22.Էսեկիել Լավեսի (20.Սերխիո Ագուեռո, 46)

 

Զգուշացում՝ Բաստյան Շվայնշտայգեր 29՛ (Գ), Բենեդիկտ Հովեդես 34՛ (Գ), Խավյեր Մասկերանո 64՛ (Ա), Սերխիո Ագուեռո 65՛ (Ա)
Մրցավար՝ Նիկոլա Ռիցոլի (Իտալիա)

 

60

ԳՆԴԱԿԻ %

40

10 (7)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

9 (2)

20

ՏՈՒԳԱՆՔ

15

5

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

 

 

Նախորդ հոդվածը‘Գերմանիա-Արգենտինա. Թեժ պայքար չեմպիոնի կոչմանն արժանանալու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Խամես Ռոդրիգեսը դարձավ այս առաջնության լավագույն ռմբարկուն’