‘Գերմանիան, Լեհաստանը եւ Ֆրանսիան կոչ են անում հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը’

731

Գերմանիայի, Լեհաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները պահանջել են հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հրաժարվել գործողություններից, որոնք կարող են խախտել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», — ասվում է Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի, Ռադոսլավ Սիկորսկիի եւ Լորան Ֆաբիուսի` ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ:

Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաեւ հորդորել են Ուկրաինայի անցումային կառավարությանը` հարգել ազգային փոքրամասնությունների իրավունքները, նշում է Reuters-ը: Նրանց կարծիքով` Կիեւը պետք է արագացնի բարեփոխումների գործընթացը եւ ուժգնացնի կոռուպցիայի դեմ պայքարը: 

«Անհրաժեշտ է անել ամեն հնարավորը` Ուկրաինայի արեւելյան շրջաններում լարվածությունը թուլացնելու եւ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ խաղաղ երկխոսություն սկսելու համար»,- ասվում է հայտարարությունում: 

 

Նախորդ հոդվածը‘Արեն Մանուկյան. Այսուհետեւ լինելու է սեւուսպիտակի կռիվ’
Հաջորդ հոդվածը‘Պետդեպարտամենտ. ԼՂ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի’