‘Գերմանիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Ալժիրին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)’

846

Առաջին խաղակեսում հավաքականները չկարողացան բացել խաղի հաշիվը, թեև երկու թիմերն էլ ունեցան դրա հնարավորությունը: Ալժիրցիների մոտ կարող էր աչքի ընկնել Սոֆյան Ֆեգուլին, այնուհետև իրար հետևից երկու գոլային պահեր կորցրեց Թոմաս Մյուլերը: Վտանգավոր հարված կատարեց նաև Ֆաուզի Գուլամը, սակայն գնդակն անցավ դարպասաձողի կողքով:   Երկրորդ խաղակեսի սկզբում դարպասապահ Ռաիս Մ’Բոլին կրկին փրկեց իր թիմին՝ Ֆիլիպ Լամի հարվածից հետո: Մի քանի  պահեր ունեցավ նաև Թոմաս Մյուլերը, սակայն այդպես էլ խաղի հաշիվը չբացվեց, և խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում:

Լրացուցիչ ժամանակը սկսվեց Գերմանիայի հավաքականի գոլով, որի հեղինակը դարձավ Անդրե Շյուրլեն: Խաղի վերջին վայրկյաններին Գերմանիայի ընտրանու հարձակումներից մեկը ևս ավարտվեց գոլով. գնդակը ուղիղ հակառակորդի դարպասն ուղարկեց Մեսուտ Оզիլը: Այսպիսով, Գերմանիան  դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա հակառակորդը կլինի Ֆրանսիան:

ԳԵՐՄԱՆԻԱ – ԱԼԺԻՐ 2-1 (0-0) MC
1-0՝ Անդրե Շյուրլե 92՛, 2-0՝ Մեսութ Յեզիլ 120՛, 2-1՝ Աբդելմումեն Ջաբու 120՛,
ԳԵՐՄԱՆԻԱ. 1.Մանուել Նոյեր, 4.Բենեդիկտ Հովեդես, 16.Ֆիլիպ Լամ, 17.Պեր Մերտեսակեր, 20.Ջերոմ Բոատենգ, 7.Բաստյան Շվայնշտայգեր (23.Կրիստոֆ Կրամեր, 109), 8.Մեսութ Յեզիլ, 13.Թոմաս Մյուլեր, 18.Տոնի Կրոոս, 19.Մարիո Գյոտցե (9.Անդրե Շյուրլե, 46), 21.Շկոդրան Մուստաֆի (6.Սամի Խեդիրա, 70)
ԱԼԺԻՐ. 23.Ռաիս Մբոլի, 3.Ֆաուզի Գուլամ, 4.Էսսաիդ Բելկալեմ, 5.Ռաֆիկ Հալիշ (2.Մաջիդ Բուգերա, 97), 20.Այսա Մանդի, 22.Մեհդի Մոստեֆա, 8.Մեհդի Լասեն, 10.Սոֆիան Ֆեգուլի, 19.Սաֆիր Տայդեր (11.Յասին Բրահիմի, 78), 13.Իսլամ Սլիմանի, 15.Էլ Արբի Սուդանի (18.Աբդելմումեն Ջաբու, 100)
Զգուշացում՝ Ֆիլիպ Լամ 107՛ (Գ), Ռաֆիկ Հալիշ 42՛ (Ա)
Մրցավար՝ Սանդրո Ռիչի (Բրազիլիա)
78 ԳՆԴԱԿԻ % 22
22 (16) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (4)
8 ՏՈՒԳԱՆՔ 18
9 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
3 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 3

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի հավաքականը հաղթահարեց Նիգերիայի արգելքը. Ֆրանսիացիները քառորդ եզրափակչում են (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Այսօր հուլիսի 1-ն է. Ժամկետը լրացել է, իսկ իրադարձությունները չեն զարգացել որևէ կերպ. «Ժամանակ».’