Գերմանիան հրաժարվել է նորմալ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ

434

Գերմանիայի իշխանությունները հնարավոր չեն համարում նորմալ հարաբերություններ պահպանելը ներկայիս Ռուսաստանի հետ, հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոքը ռումինական Digi24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք պետք է հստակ հասկանանք․ այս Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ լինել չեն կարող»,- հայտարարել է գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նախարարը հավելել է, որ Բեռլինը շարունակում է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ և կշարունակի աջակցել Ուկրաինային «այնքան, որքան պետք է»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌոնալդուն բուժզննում կանցնի «Ալ Նասրում»
Հաջորդ հոդվածըԿրեմլում մեկնաբանել են Թաթարստանի ղեկավարի պաշտոնի անվանափոխությունը