‘
Գերմանիան աշխատում է հեշտացնել երկրում քաղաքական ապաստան ստանալու գործընթացը:
Գերմանիայի բոլոր 16 դաշնային երկրամասերի ներքին գործերի նախարարները հավաքվել են Բեռլինում՝ քննարկելու երկիր ժամանող փախստականների աճող քանակի հետ կապված խնդիրները:
Ըստ BBC-ի թղթակցի տվյալների՝ Եվրամիության երկրներում ամենից շատը քաղաքական ապաստան ցանկանում են ստանալ Գերմանիայում: Ըստ կանխատեսումների՝ այս տարի Գերմանիա կժամանի 250 հազար փախստական, մեծ մասը՝ ռազմական հակամարտություններ ունեցող երկրներից:
Միգրացիայի և փախստականների գործերով դաշնային գործակալությունը կոչ է արել արագացնել ապաստանի տրամադրումն այն երկրներից ժամանած մարդկանց համար, որտեղ ռազմական հակամարտությունները լուրջ վտանգ են սպառնում նրանց կյանքին: Փոխանցում է BBC-ն:
‘