‘
Գերմանիայի կառավարությունը դեկտեմբերի 10-ին հայտարարել է Բեռլինում սիրիական դեսպանատան չորս աշխատակիցների ետ ուղարկելու մասին, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով ԳՖՀ արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հայտարարությանը: «Մենք մտադիր ենք նվազագույնի հասցնել մեր դիվանագիտական հարաբերությունները Բաշար Ասադի վարչակարգի հետ»,- պարզաբանել է գերմանացի դիվանագետը: Նա նաև հույս է հայտնել, որ Սիրիայի ազգային դաշինքը շուտով կկայունանա և կդառնա պատասխանատու քաղաքական կառույց, որն ընդունակ է երկիրը քաղաքացիական պատերազմից տանել դեպի խաղաղ զարգացում:
Գերմանիան Սիրիայի դեսպանին արտաքսել էր դեռևս այս տարվա մայիսին՝ այդ կերպ արձագանքելով Սիրիայում բռնությունների էսկալացիային: Արևմուտքի երկրների գրեթե բոլոր դիվանագետներն արդեն լքել են Սիրիան: Եվրամիության վերջին երկիրը, որի դեսպանատունն աշխատում էր Դամասկոսում, Հունգարիան էր, սակայն Բուդապեշտը ևս դեկտեմբերի 5-ին ետ կանչեց իր դիվանագետներին ՝ «Սիրիայում ստեղծված ծայրահեղ իրավիճակի կապակցությամբ»:
‘