‘
Հունաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր աջակցությունն է հայտնել ԵՄ եւ ԱՄՀ վարկավորման դիմաց Հունաստանի որդեգրած՝ ծախսերի կրճատման քաղաքականությանը:
Նշենք, որ Գերմանիան Եվրամիության կայունացման ծրագրերի խոշորագույն դոնորն է:
«Ես միանգամայն վստահ եմ, որ Հունաստանի դժվարին ճնապարհն արժե ներդրված ջանքերին», — ասել է Մերկելն Աթենքում Հունաստանի վարչապետ Սամարասի հետ հանդիպումից հետո:
«Մենք կաջակցենք Հունաստանի տնտեսական զարգացման հեռանկարները», — ասել է կանցլերը, միաժամանակ ակնարկելով, որ Հունաստանը կարող է ավելի մեծ ջանքեր գործադրել բարեփոխումների ճանապարհին:
‘