‘
Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների թիվը երկուսով ավելացել է: Մունդլիալի ուղեգիր են նվաճել Գերմանիայի ու Անգլիայի հավաքականները:
Ընտրական փուլի C խմբում Բունդեսթիմը հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության է հասել Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ: Յոահիմ Լյովի թիմը հաղթել է բոլոր 9 մրցավեճերում և վաստակել է 27 միավոր: Իռլանդացիները 19 միավոր ունեն և երկրորդ տեղն են զբաղեցնելու:
F խմբում Անգլիան առաջին տեղն է գրավել նախավերջին տուրում Սլովենիայի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանալի շնորհիվ: 94 րոպեին որոշիչ է դարձել Հարի Քեյնի հարվածը: Գարեթ Սաութգեյթի թիմը վաստակել է 23 միավոր, իսկ մոտակա հետապնդող Շոտլանդիան` 17:
Նշենք, որ առաջիկա Մունդլիալը Գերմանիայի համար կդառնա 19-րդը, իսկ Անգլիայի` 15-ը:
‘