‘
Գերմանիայի ներկայացուցիչները արգելափակել են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների նոր փուլը: Եվրագոտու երկրների դիվանագետները հինգշաբթի օրվա նիստում պետք է հավանություն տային անցմանը բանակցությունների հաջորդ փուլին: Դրա համար անհրաժեշտ էր միաձայն որոշում կայացնել, սակայն Գերմանիայի ներկայացուցիչը արգելափակել է այն, հաղորդում են համացանցային ԶԼՄ-ները:
Բեռլինն անհանգստացած է Թուրքիայում բողոքի ցույցերից: Գերմանիայի ներկայացուցչի խոսքերով՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը քննարկելիս արժե հաշվի առնել թուրքական իշխանությունների կողմից ցույցերը դաժանաբար ճնշելու փաստերը: Ավելի վաղ Եվրամիությունը Թուրքիայի իշխանություններին կոչ էր արել իրականացնել ոստիկանության գործողությունների լայնածավալ քննություն և պատասխանատվության ենթարկել ցույցերը ցրելիս անհարկի ուժ կիրառած ոստիկաններին, հաղորդում է Росбалт-ը:
‘