‘Գերմանիան փակում է իր դեսպանատները մուսուկմանական երկրներում’

1085

Գերմանիան ժամանակավորապես փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում և Պակիստանում:  Երկրի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն խիստ մտահոգված է Եգիպտոսում, Եմենում և Լիբիայում իր ամերիկացի գործընկերների նկատմամբ իրականացված բռնության փաստերի կապակցությամբ,- հայտնում է iLur.am-ը՝ հղում անելով Spiegel-ին:

Վեսթերվելլեն մտահոգություն է հայտնել վերջին ողբերգական դեպքերի առիթով՝ կոչ անելով արաբական իշխանություններին ապահովել գերմանացի դիվանագետների անվտանգությունը: Արգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ում ցուցադրված ֆիլմից վիրավորվելը պատճառ չէ բռնություն կիրառելու համար:

Հիշեցնենք, որ մուսուլմանական երկրներում զանգվածային անկարգությունների առիթ է հանդիսացել ԱՄՆ-ում ցուցադրված «Իսլամի անմեղությունը» ֆիլմը, որը, մահմեդականների համոզմամբ, վիրավորում է իրենց մարգարեին:

Լուսանկարում՝ Գերմանիայի դեսպանատունը Տրիպոլիում: Լուսանկարը՝ Reuters

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ-ն հաստատեց Արա Հարությունյանի թեկնածությունը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն տեղեկացվա՞ծ էր, որ Սաֆարովը կացին էր գնել…’