Գերմանիա․ ԵՄ-ն ՌԴ–ի նավթի էմբարգոն կհամաձայնեցնի մոտ օրերս

403

Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, ռուսաստանյան նավթի ներկրման նկատմամբ էմբարգոն կհամաձայնեցնի հաշված օրերի ընթացքում, հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

«Մենք դա կանենք մի քանի օրվա ընթացքում»,- ZDF հեռուստաալիքին հայտարարել է Հաբեկը։ Բացի այդ, ըստ նրա՝ անհրաժեշտ է նաև սահմանափակել նավթի համաշխարհային գնի աճը։

Երկուշաբթի, Դավոսում ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական համաժողովում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, մասնավորապես՝ լիակատար էմբարգո հայտարարել ռուսաստանյան նավթի նկատմամբ։

ԵՄ 27 անդամ երկրներից շատերը մեծապես կախում ունեն ռուսաստանյան էներգակիրներից, և այդ հարցում նրանց դանդաղկոտությունը արժանանում է Կիևի քննադատությանը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆավալնին հոդված է գրել Պուտինի մասին, Բայդենը՝ Զելենսկու
Հաջորդ հոդվածըԼուիս Սուարեսն առաջարկներ ունի Արգենտինայից, Բրազիլիայից, Մեքսիկայից