‘
Գերմանիան 8-րդ անգամ պայքար կմղի Աշխարհի առաջնության գավաթին արժանանալու համար, իսկ արգենտինացիներն այդ հակամարտությունում 5-րդ անգամ են:
Բունդեսթիմը չի կարող պարծենալ վճռորոշ հանդիպումներում ունեցած հաջող խաղերով: Վերջին 7 խաղից միայն երեքն են ավարտվել հաջող ելքով: Այս աշխարհի առաջնությունում Լյովի թիմը զիջել է միայն Գանայի հավաքականին՝ վերջին 8 րոպեի ընթացքում:
Արգենտինան և Գերմանիան գերազանց ճանաչում են միմյանց: 1986 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում հաղթել են հարավամերիկացիները, իսկ 4 տարի անց՝ գերմանացիները:
Գերմանացիները հասել են եզրափակիչ մենամարտին բարձր տրամադրությամբ և, Բրազիլիային ջախջախելուց հետո(7:1), նաև հոգեբանական վերելքով: Ակնհայտ է, որ Բունդեսթիմի այսоրվա հակառակորդը պաշտպանությունում այնքան անշնորհք չէ, մանավանդ որ Սաբելյայի թիմը, ոչ մի գնդակ վերջին երեք խաղերի ընթացքում չի թողել, իսկ Մասկերանոն ուղղակի հիանալի խաղ անցկացրեց Հոլանդիայի դեմ հանդիպման ժամանակ:
Արգենտինայի հարձակման գիծն այնքան էլ տպավորիչ չէ, առավել ևս Մեսսին, ով երազում է հաղթել այս մրցաշարում և նվաճել գավաթը, չի կարողանում աչքի ընկնել արդեն երեք խաղի ընթացքում:
Այս խաղի ելքը կանխագուշակելն այնքան էլ հեշտ չէ: Գերմանիան ֆավորիտ է համարվում միայն կիսաեզրափակչում տարած բացառիկ հաղթնակի շնորհիվ: Այդ նույն Թոմաս Մյուլերը ջանք ու եռանդ չի խնայի՝ փորձելով առաջ անցնել Խամես Ռոդրիգեսից և ստանալ «ոսկե մարզակոշիկները»: Բացառված չէ, որ Գերմանիայի հզոր հարձակման դեմ կարող է թույլ գտնվել Արգենտինայի պաշտպանությունը
Հավանաբար, եթե Մեսսին փակ լինի, հենց պաշտպանությունում պետք է կատարել լրացուցիչ քայլեր, իհարկե, եթե մինչ այդ Գերմանիան գոլ խփած չլինի: Երկու թիմերն էլ կխաղան շատ զգուշորեն:
Սա կլինի նյարդային խաղ: Եթե բանը հասնի լրացուցիչ ժամանակին ու 11 մետրանոց հարվածներին, ապա այստեղ ևս ֆավորիտին դժվար կլինի որոշել: Երկու դարպասապահներն էլ՝ Նոյերն ու Ռոմերոն, հիանալի մարզավիճակում են: Տեղական կլիման և հակառակորդին սեփական տարածաշրջանում հաղթելու ցանկությունը արգենտինացիներին առաջ կմղի: Վերջին 14 տարվա ընթացքում Գերմանիան արժանացել է մի շարք մեդալների երկու խոշոր միջազգային մրցաշարերում, բայց չկա հաղթանակ: Եվ այս գործոնը գերմանացիների կստիպի ամբողջովին ներգրավվել խաղում ևդառնալ աշխարհի չեմպիոն:
‘